Նոր իրարանցում ՀՀԿ-ում. նախկին մարզպետն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով.մանրամասներ

ԳԼԽԱՎՈՐ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկնածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգրկել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել։Մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով․ նրան գրել են 27-րդ հորիզոնականում։

Բանն այն է, որ Ռաֆիկ Գրիգորյանը մերժել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու կուսակցության առաջարկը, ինչը նա մեզ հետ զրույցում հաստատեց՝ պատճառաբանելով, որ ասպարեզն ուզում է զիջել երիտասարդներին։

Փոխարենը ցուցակում ընդգրկվել են եւ ռեյտինգայինով կառաջադրվեն մյուս նախկին մարզպետները, օրինակ՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Իսկ Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ցուցակում 11-րդն է»:

Оцените статью
error: Content is protected !!