Ադրբեջանի նախագահ Ալիևը «փակեց» ՀՀ — Վրաստան միջպետական ճանապարհը

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիա են անցկացնում, իսկ այսօր փակել են Հյաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։Դեպի Թբիլիսի և հակառակ՝ դեպի Այրում, Վանաձոր, նաև Նոյեմբերյան տանող փակ ճանապարհներին օրվա ընթացքում հարյուրավոր ավտոմեքենաներն են կուտակվել, այդ թվում նաև բեռնատարներ:

Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանում ահաբեկչական փորձ իրականացնելու մեջ։ Նշվում է, որ Ղազարյանը պատրաստվում էր ահաբեկչություն անել՝ զենքի ու պայթուցիկի կիրառմամբ։ Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ պնդումը։

Գերեվարվածի հարազատները պահանջում են արագացնել գերիների փոխանակման գործողությունը՝ Կարեն Ղազարյանին օր առաջ տուն վերադարձնելու նպատակով։Հույսները կտրած մարդիկ ասում են, որ եթե պետությունն անզոր է, ապա իրենք կարող են համարժեք գործողություններ իրականացնել՝ գերի վերցնելով ադրբեջանցու ու փոխանակելով իրենց համագյուղացու հետ։ Իհարկե, սրանք զգայական կարծիքներ են, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ իրականացված բողոքի ակցիան․ ինքնին հասկանալի է, որ բերդավանցիներին հունից հանել է Ադրբեջանում սկսված շինծու դատավարությունը։ Մարդիկ հասկանում են, որ Ալիևի անկանխատեսելի ռեժիմը պատրաստ է ամեն ինչի և, ըստ էության, հույսները կտրել են, որ կարող են մոտ ապագայում գերությունից ազատված կամ նույնիսկ կենդանի տենել Կարեն Ղազարյանին։

Հայաստանն, անշուշտ, պարտավոր է պաշտպանել իր քաղաքացու իարվունքները, սակայն իրավիճակն արտառոց է, որովհետև Ադրբեջանի հետ գտնվում ենք փաստացի պատերազմական ռեժիմում։ Այս խնդիրը ռազմական լուծում չունի․ եթե հայկական կողմը կրկնի ադրբեջանական ձեռագիրը, ապա շատ մի քանի փոխադարձ «գերեվարումները» շատ արագ կհանգեցնեն լայնամատաբ պատերազմական գործողութոյւնների վերսկսմանը։

Оцените статью