Որոնք են ապագայի լեզուները ըստ հետազոտողների

ԳԼԽԱՎՈՐ

Տնտեսական և գործնական հետազոտությունների բրիտանական կենտրոնը (Centre for Economics and Business Research), Հիթրոու օդանավակայանի հետ համատեղ, սոցհարցում են անցկացրել մինչև տասնութ տարեկան երեխաների՝ 2000 ծնողների և Մեծ Բրիտանիայի 500 բիզնես–առաջնորդների շրջանում։

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների գրեթե կեսն (մոտ 45%) ասել են, որ իրենց երեխաները միայն անգլերեն են խոսում, 19%-ը հայտարարել են, որ նույնիսկ շահագրռված չեն, որ իրենց երեխան օտար լեզու սովորի։

Ընդ որում, հարցվածների յուրաքանչյուրը տասներորդը խոստովանել է, որ իր երեխաների համար դա չափազանց բարդ է։ Իրենց հերթին հետազոտողները պնդում են, որ ժամանակակից երեխաները պետք է սովորեն ֆրանսերեն, գերմաներեն և հյուսիսչինարեն, որպեսզի տաս տարուց հաջողակ լինեն։

Image result for learning foreign language

Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Անտոնելլա Սորասն ասում է. «Մենք գտնում ենք, որ լեզուներ սովորելը չափազանց կարևոր է երեխաների զարգացման համար։ Տարբեր լեզուներով խոսող երեխաները ավելի տեղյակ են այլ մշակույթներից, տարբեր ազգերից և սիրով են ընդունում ուրիշի տեսակետը»։ Նա նաև գտնում է, որ մի քանի լեզվի տիրապետող երեխաները ավելի լավ են կատարում իրենց առջև դրված խնդիրները, հաճախ ավելի կարդացած են, քան իրենց հասակակիցները։

Оцените статью
error: Content is protected !!