Քաոսային իրավիճակ դպրոցում. ինչ է իրականում կատարվում: Ժամանաեց նաև ոստիկանությունը

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցում շարունակվումէ բողոքի ակցիան, որը սկսվել էր օրեր առաջ։

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դպրոցի բակում հավաքվել են մեծ թվով երեխաներ և ծնողներ՝ ի նշան բողոքի, և հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին։ Նրանք պահանջում են, որպեսզի Արմավիրի մարզպետը չեղյալ հայտարարի մինչ նոր ընտրություններ,ն ր կողմից նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է վերջերս։ Դպրոցի ներսում՝ մի քանի լսարաններում, այնումենայնիվ, տեղի են ունենում դասապրոցեսներ, սակայն մեծ մասը հրաժարվում են մտնել դպրոց։

Դպրոց են ժամանել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։ Երեխաները դպրոցի բակում բրդե ծածկոցներ են փռել և բաց դասեր են անցկացնում։

Оцените статью
error: Content is protected !!