Արթուր Սաքունցի չափազանց կոպիտ գրառումը ուղղված ՀՀԿ-ին

ԼՈՒՐԵՐ

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց ուղղակի ապշում ես մարդկային մտքի աճպարարության վրա:

Ուրեմն մեկ կուսակցություն՝ ՀՀԿ-ն իր հաճախորդների հետ, քսան տարի շարունակ պետությունը, քաղաքացիներին, քաղաքական, տնտեսական, սոցիալական համակարգերը ոտնատակ է արել, պետության ինքնիշխանությունը հասցրել է պուտինյան ռեժիմի խաղալիքը, որի մասին բազմիցս տրվել են գնահատականներ, ներկայացվել են հիմնավորումներ, քննարկումներ են կազմակերպվել: Եվ այդքանից հետո, հինգ ամսում, այդ նույն վերլուծաբաններից ոմանք, գտնում են, թե գործ չի արվել:

Ավելին, դեռ մի ՀՀԿ-ն՝ պետությունն ավերակածը, ծպտուն էլ հանում է, թե բա տեսեք ինչեր ենք արել: Բայց Ձեր արածն ինչ էր՝ կայուն ստրկական համակարգ, թեʹ ներսում, թեʹ դրսում: Ստեղծել էիք մաֆիոզ պետություն, որից դուրս գալու համար, հաստատ Դուք չէ` որևէ կերպ պետքական կարող եք լինել: Դուք այլևս անպիտան եք: Ինչ էլ անելու լինենք, առանց Ձեզ ենք անելու. Դուք այլևս անելիք չունեք Հայաստանի Հանրապետությունում:

Ոտնատակ իզուր մի ընկեք»:

Оцените статью