Սննդի ընդունման ժամանակ կոկորդի ցավերը, բարձր ջերմությունը, կոկորդի լորձաթաղանթի այտուցվածությունը հանդիսանում են անգինայի կամ տոնզիլիտի նշան: Անգինան կոկորդում ավշային հանգույցների բորբոքումն է: Հիվանդության հարուցիչները կարող են լինել ինչպես բակտերիաները, այնպես էլ` վիրուսները:
Տարբերել բակտերիալ անգինան հիվանդության վիրուսային ընթացքից` շատ դժվար է: Բարդացման դեպքում անգինան շատ վտանգավոր է, քանի որ այն կարող է դառնալ լինֆադենիտի ու գլոմերուլոնեֆրիտի առաջացման պատճառ:
Տոնզիլիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի ու տանը կազմակերպել հիվանդության բուժումը:
estet-portal.com-ը ներկայացրել է ժողովրդական միջոցներով անգինայի բուժման 10 տարբերակ:
Միայն ժողովրդական միջոցներով անգինան հնրավոր է բուժել հիվանդության նախնական ախտանշանների հայտնաբերման դեպքում: Եթե հիվանդությունը տարածվել է արդեն կոկորդի ամբողջ ավշային հանգույցներով և առաջանում է շնչառության դժվարացում, բարձրանում է ջերմությունը, ապա հարկավոր է դիմել թերապևտի ու սկսել հակաբիոտիկներով բուժում:
Իհարկե առանց այդ միջոցների հնարավոր չէ ազատվել անգինայից և ժողովրդական միջոցները կարող են դառնալ այդ հիվանդության տհաճ ախտանշաններից ազատվելու լրացուցիչ միջոց:
Անգինայի բուժումը
Մեթոդ 1. Էմալապատ տարայի մեջ լցրեք 100 գրամ մեղր ու 1 ճ/գ ազնվամորու մուրաբա: Դրեք կրակի վրա ու հասցրեք եռման ջերմաստիճանի, սակայն այդ ընթացքում այն պարբերաբար խառնեք, որպեսզի չայրվի: Երբ կսկսի եռալ, անջատեք ու թողեք սառչի: Խմեք խառնուրդն ու պառկեք անկողին:
Մեթոդ 2. Քերեք 1 բաժակ բազուկ, բաժակի մեջ լցրեք 1 ճ/գ քացախ ու թողեք որպեսզի պարունակությունը թրմվի: Քամեք բազուկն ու այդ հյութով ողողեք կոկորդը: Հաճախակի կատարեք ողողում, դա թույլ կտա կանխել պաթոգեն վիրուսների տարածումը: Սա բավականին գործուն մեթոդ է, քանի որ այն ազատում է ցավից ու նվազեցնում է այտուցվածությունը:
Մեթոդ 3. Ողողման համար նախատեսված այս հեղուկը կարող է օգնել անգամ ազատվել սուր պարատոնզիլիտ անգինայից: Այն կարող է անգամ օգնել բուժել քթի պոլիպները: Եռացրած ջրի մեջ հավասար քանակությամբ լցրեք ծիծեռնախոտն (чистотел) ու երիցուկի ծաղիկներ ու թողեք այն թրմվի: Այնուհետև քամեք ու ողողեք կոկորդը:
Մեթոդ 4. Մաքրեք 1 հատ սոխ, քամեք նրա հյութն ու օրական 4 անգամ օգտագործեք 1 թ/գ: Կարող եք նաև այն նոսրացնել թույլ մեղրի հետ, որպեսզի շատ դառը չլինի:
Մեթոդ 5. 100գ հապալասի պտուղների վրա լցրեք 0.5լ եռացրած ջուր, եռացրեք այնքան մինչև որ ջրի քանակությունը կիսով չափ կրճատվի, ապա վերցրեք այն կրակի վրայից ու թողեք սառչի: Այդ եփուկով կարող եք ողողել կոկորդը կամ այն քսել կոկորդին:
Մեթոդ 6. Եղեսպսակի (шалфей) տերևները օգտագործում են նշագեղձերի, լնդերի ու բերանի լորձաթաղանթի բորբոքման համար: Մանրացրեք եղեսպսակի տերևները (4 թ/գ) ու նրա վրա լցրեք 2 բաժակ եռացրած ջուր: Եփուկի սառչելուց հետո կարող եք բերանը ողողել այդ թուրմով:
Մեթոդ 7. Դեղորայքային տուղտի արմատները (алтей лекарственный) օգտագործվում են ոչ միայն որպես հազի դեմ պայքարող միջոց, այլ նաև որպես անգինայի դեպքում բերանի ողողողման միջոց: 1 բաժին տուղտի վրա հարկավոր է լցնել 20 բաժին եռացրած ու սառեցրած ջուր, թողնել այն թրմվի 1 ժամ, որից հետո արդեն ողողել կոկորդը:
Մեթոդ 8. Ժողովրդական միջոցներով անգինայի բուժման համար օգտագործվում է նաև սրոհունդը: Թուրմի պատրաստման համար հարկավոր է 30 գրամ սրոհունդ ու 100 մլ սպիրտ(1 բաժակ օղի): 1 օր հետո արդեն կարող եք օրական 3 անգամ ընդունել 50 կաթիլ այդ թուրմից: Այս միջոցը հնարավոր է նաև օգտագործել որպես ողողման համար նախատեսված միջոց: Հարկավոր է ընդամենը 40 կաթիլ լցնել 1 բաժակ ջրի մեջ ու ողողել կոկորդը:
Մեթոդ 9. 20 գրամ չորացրած վաղենակը լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, թողնել մի քանի րոպե թրմվի ու ողողել կոկորդը:
Մեթոդ 10. Բորբոքումը հանելու, կոկորդը հանգստացնելու համար օգտագործվում են երիցուկի ծաղիկները: Ցավազրկող առավել լավ հատկություններ ունի երիցուկի ու լորենու խառնուրդը: Վերցրեք 20 գրամ այդ խառնուրդից, լցրեք այն եռման ջրի մեջ, թողեք թրմվի 20-30 րոպե, որից հետո 1-2 ժամ հետո ողողեք կոկորդը:
Ժողովրդական մեթոդներով անգինայի բուժման տարբերակները բազմաթիվ են, կարող եք անգամ օգտագործել ջրի, աղի, յոդի ու կերակրի սոդայի խառնուրդը, որը կօգնի ազատվել այտուցվածությունից, ցավից ու կլանման ժամանակ առաջացող դիսկոմֆորտից:
Անգինայի հաջող բուժման համար խորհուրդներ
Որպեսզի կարողանաք անգինայի բուժման ընթացքում խուսափել բարդացումներից, պետք է հետևեք հետևյալ ռեժիմին:
· Հիվանդության 1-ին օրերին ցանկալի է փողոց դուրս չգալ, նախ որպեսզի չվարակեք ուրիշների, այնուհետև որպեսզի արևի ճառագայթների կամ ցրտի պատճառով չբարդացնեք ձեր վիճակը:
· Ժողովրդական մեթոդներով անգինայի բուժումը պետք է ուղեկցվի հեղուկի առատ օգտագործմամբ: Կարող եք խմել կոմպոտներ, տարբեր թեյեր ու մորսեր: Սակայն այդ ամենը հարկավոր է խմել տաք վիճակում, սակայն ոչ եռման և ոչ էլ սառը:
· Աշխատեք օգտագործել նաև ջերմիջոցնող միջոցներ, եթե մարմնի ջերմաստիճանը իհարկե կգերազանցի 38,5 °С-ը:
Եթե կոկորդի ցավը շատ ուժեղ է, նշագեղձերի վրա տեսանելի է սպիտակ փառ, նկատվում է կոկորդի ուժեղ այտուցվածություն, վիճակը գնալով բարդանում է, իսկ ժողովրդական միջոցներով բուժման մեթոդը արդյունք չի տալիս, հարկավոր է դիմել ԼՕՌ բժշկի ու հետազոտել բերանի խոռոչը, հանձնել անալիզ և հետևել հիվանդության հետագա բուժման խորհուրդներին(հակաբիոտիկների կամ հակավիրուսային միջոցների ընդունում ):