ԳԼԽՈւՂԵՂԻ ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅՈւՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ: Անհրաժեշտ է. Մանդարին՝ մեկ հատ, չամիչ՝ մեկ թեյի գդալ, երեք պոպոքի միջուկ: Օգտագործման հերթականությունը. Նախաճաշից 30 րոպե առաջ՝ փոքր ընդմիջումներով, հաջորդաբար կերեք մանդարինը, չամիչը եւ պոպոքի միջուկը: Հաջորդականությունն ու չափաբաժինը խախտել չի կարելի: Քսան րոպեից խմեք 200մլ ջուր ու որոշ ժամանակ անց նախաճաշեք: Առաջարկվող միջոցը կարող է օգտակար լինել միայն կանոնավոր օգտագործման դեպքում: Համեղ բուժումը պետք է շարունակել առնվազն 3 ամիս:
ՔԱՐԵՐ ՄԻԶԱՊԱՐԿՈւՄ: Խնձորի կլեպի բարակ շերտը չորացրեք ու փոշիացրեք: Մեկ թեյի գդալ հումքը քսան րոպե թրմեք 200մլ եռջրում, օգտագործեք առանց քամելու: Խմեք այդ չափաբաժինը գոլ վիճակում՝ նախաճաշից կես ժամ առաջ: Գիտականորեն ապացուցված է, որ խնձորի կլեպն ունի նիհարեցնող ազդեցություն:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ: Նախընտրելի են՝ Հայաստանում մշակված խնձորենու տեսակների պտուղները, որոնց մեջ ավելի շատ են C վիտամինը, քլորոգենի եւ ուրսոլաթթունները, կեմպֆերոլ ու կվերցետին ֆլավոնները, այլ օգտակար նյութեր: