Վերջին ժամանակներս գիտությունը հսկայական քայլերով է շարժվում բոլոր ուղղություններով: Եվ նույնիսկ այն, ինչն ընդամենը մի քանի տասնամյակ առաջ համարվում էր անհավատալի, այժմ իրականություն է: Ավելին՝ առանձին հետազոտողներ մտածել են «ոտնձգություն» կատարել ֆանտաստիկայի ցանկացած սիրահարի համար թաքուն ոլորտ՝ ճանապարհորդություն ժամանակի միջով:
Ֆիզիկոս-միջուկայնագետ Միգել Ալկուբյերան ենթադրել է, որ ժամանակի միջով թռիչքները միանգամայն հնարավոր են: Դրա համար պետք է ընդամենը սովորել զարգացնել լույսի արագությունը գերազանցող արագություն, ինչը միանգամայն իրական է:
Այդ դեպքում նավը «արագությունը զարգացնողի» նկատմամբ անշարժ է մնում, իսկ տարածությունը, ընդհակառակը, սկսում է փոխվել: Միակ դժվարությունը այս ամենում էներգիան է՝ կպահանջվի անհավատալի քանակությամբ:
Տեսաբանը վստահ չէ, որ ողջ տիեզերքում կգտնվի պահանջվող հզորության ծավալ, սակայն չի պատրաստվում նաև հակառակը ժխտել: