7 խորհուրդ, եթե եղանակային փոփոխություններից գլխացավ եք ունենում.

Կան մարդիկ, որոնք շատ զգայուն են եղանակի փոփոխությունների նկատմամբ, առավել հաճախ տառապում են գլխացավերով: medicinaportal.com-ը ներկայացնում է այդպիսի գլխացավը հաղթահարելու արդյունավետ մեթոդներ:

Մերսում

Image result for massage head

Գիտնականները վաղուց են ապացուցել, որ մերսումը լավ է ազդում մարդու օրգանիզմի վրա: Զարկերակային ճնշումը նորմալացնելու համար պետք է դանդաղ շրջանաձև շարժումներով մերսել գլուխը՝ ծոծրակից աստիճանաբար գնալով դեպի ճակատ: Այդ գործընթացը մոտ 5 րոպե է տևում: Կարելի է գոնե շաբաթական երկու անգամ մերսում անել գլխացավերի նոպաները նվազեցնելու համար:

Ձգում

Գլուխը շարժեք վերև-ներքև, հետո ձախ-աջ և վերջում պտտեք: Շարժումները չպետք է շատ արագ լինեն: Եթե գլխապտույտներ ունեք, այս շարժումները խորհուրդ չի տրվում:

Տաք կամ սառը դնելը

Խփող ցավի դեպքում քունքերին սովորաբար սառը թրջոց են դնում: Ճնշող գլխացավի դեպքում խորհուրդ է տրվում տաք թրջոց դնել պարանոցի հետևի մասում: Այդ մեթոդն օգտակար է զարկերակային հիպերտենզիայով տառապող մարդկանց:

Կրճատեք կոֆեին պարունակող մթերքների օգտագործումը

Image result for drinking coffee

Կարելի է օրական 2 բաժակից ոչ ավել սուրճ խմել: Հիպերտոնիկներին խորհուրդ չի տրվում չարաշահել դառը շոկոլադը, քանի որ դրանում պարունակվող կոֆեինը բարձրացնում է զարկերակային ճնշումը:

Ջուր խմեք

Image result for drinking waterh

Անհրաժեշտ է ամեն օր խմել 1,5-2 լ մաքուր ջուր:

Լավացրեք սնունդը

Հաճախակի գլխացավերով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում ներառել մթերքներ, որոնք մագնեզիում են պարունակում: Այս միկրոտարրը պարունակվում է թարմ կանաչու, լոլիկի, հատիկեղենի, ընկուզեղենի և վարսակի մեջ: Այդ մթերքները պարունակում են նաև վիտամին B6, որը մագնեզիումի հետ նորմալացնում է վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքը՝ այդպիսով նվազեցնելով արձագանքը եղանակային փոփոխությունների նկատմամբ: Գլխացավերի դեպքում արդյունավետ է նաև իմբիրը:

Բարերար մթնոլորտ ստեղծեք ձեր շուրջը

Շատ հաճախ գլխացավեր առաջանում են գերլարվածությունից: Ուստի անհրաժեշտ է իրեն թույլ տալ թուլանալ աշխատանքյաին օրվանից հետո: Աշխատեք որոշ ժամանակով մոռանալ լարվածություն առաջացնող բոլոր մտքերը: Հանգստացնող երաժշտություն լսեք, հեռացեք խնդիրներից, կոնտրաստային լոգանք ընդունեք: Աշխատեք խուսափել տան անդամների հետ վեճերից:

Оцените статью