Եթե ունեք չոր մաշկ. ինչպես այն խնամել

Գիտե՞ք արդյոք, որ դեմքի մաշկը խնամելու ամենահարմար պահը երեկոյան 21:00-23:00-ն է:
Եթե որոշել եք դիմակ պատրաստել դեմքի մաշկը թարմացնելու համար, ապա ճիշտ կլինի, որ դա անեք երեկոյան ժամերին’ քնելուց առաջ: Ձմեռվա ցուրտ օրերին մաշկն ավելի շատ խնամք է պահանջում, և ավելի արդյունավետ է վիտամինացված ու սնուցող քսուքների օգտագործումը:

Եթե մաշկը չոր է, պետք է օգտագործել յուղոտ քսուքներ: Չոր մաշկը ձգված և թեփոտված տպավորություն է թողնում, քանի որ մաշկի պաշտպանիչ շերտը չունի բավարար քանակի ճարպ: Մաշկը շատ զգայուն է դառնում, հեշտությամբ սկսում է թեփոտվել, կոպտանալ, ճաքճքել:
Ճաքերն առաջանում են չափից դուրս չոր մաշկի վրա, հատկապես, երբ մաշկը կորցնում է իր առաձգականությունը կամ բորբոքվում է: Ճաքերը լինում են բերանի անկյուններում, ականջախեցիների ետևում, ձեռքերի ափերին, կրունկներին: Ճաքերի խորացումից հնարավոր է վարակների ներթափանցում: Բացի այդ, ճաքերը ցավոտ են, նույնիսկ’ արյունահոսող:
Լավանալուց հետո հնարավոր է, որ ճաքերի տեղում առաջանան սպիներ: Ճաքերի դեմ պայքարելու համար Ձեր սննդակարգում օգտագործեք A, B, C վիտամիններ պարունակող սննդամթերք:

Չոր մաշկը խնամելու գլխավոր պայմաններից մեկը բնական վիտամինացված դիմակների օգտագործումն է, որը հարթեցնում, սնուցում է մաշկը: Եթե մաշկը յուղոտ է, ապա ավելի ճիշտ կլինի, որ ընտրեք դոնդողանման դիմակներ: Աղտոտված միջավայրը, յուղային հիմքով կոսմետիկ միջոցների օգտագործումը յուղոտ մաշկ ունեցողների մոտ հանգեցնում են սև կետիկների առաջացման, որը աղջիկների և կանանց մոտ հաճախակի է հանդիպում քթի շրջանում:
Սև կետերից ազատվելու համար լավագույն միջոցներից մեկը ոչ յուղային քսուքների օգտագործումն է: Կարևոր է նաև ուշադրություն դարձնել սննդին’ աշխատելով բացառել յուղային բաղադրությամբ սննդամթերքները:

Դիմակներ պատրաստեք բանջարեղենից, մրգերից և շաբաթական մեկ անգամ թարմացրեք դեմքը: Պետք չէ ազատվել սև կետերից սեղմելու միջոցով: Սակայն հիշեք, չհասկանալով մաշկի իրական խնդիրը` պետք չէ զբաղվել ինքնագործունեությամբ, ավելի լավ է դիմեք բժիշկ-մաշկաբանի օգնությանը:

Оцените статью