Որոնք են կնճիռներ առաջացնող վնասակար սովորությունները

Հրաժարվենք մի շարք վնասակար սովորություններից, որոնք կնճիռների աոաջացման պատճառ են դառնում: 

— Հետևեք ձեր դիմախաղին. ծիծաղելիս աշխատեք չկնճռոտել քիթը,և աչքերը չկկոցել, առանց ակնոցի մի նայեք արևին:

— Կոսմետիկ միջոցները քսելու ժամանակ մաշկը մի ձգեք: Մատների բարձիկների նուրբ հպումով քսուքը մերսեք ներքևից վերև: Քնեք առնվազն 7 ժամ, քանի որ քնած ժամանակ մաշկի բջիջները սկսում են ակտիվորեն վերականգնվել:

— Օրվա ընթացքում խմեք միմիայն չգազավորված հանքային ջուր, հյութեր. օրվա մեջ հարկավոր է խմել առնվազն 6 բաժակ հեղուկ՝ մաշկի նորմալ ջրային հավասարակշռությունը պահպանելու համար:

— Կնճիռները կանխարգելելու շատ արդյունավետ միջոց է դեմքի մերսումը: Այն պետք է անցկացնել կուրսերով՝ տարին 2 անգամ 10-15 սեանսով: Այդ կուրսերի միջև ընկած ժամանակահատվածում ամիսը մեկ ցանկալի է մերսման կարճատև սեանսներ անցկացնել՝ որպես կանխարգելման միջոց:

— Մի՛ մոռացեք ժամանակ առ ժամանակ դեմքին դիմակներ դնելու, հարկ եղած դեպքում՝ տարբեր շիճուկներ և քսուքներ օգտագործելու մասին: Դրանք զգալիորեն կդանդաղեցնեն մաշկի ծերանալը:

— Հատկապես 30 տարեկանից հետո պարբերաբար այցելեք գեղեցկության սրահներ: Մասնագետի կողմից արված պրոցեդուրաները Ձեր մաշկի վրա միայն բարերար  ազդեցություն կթողնեն:

Այժմ Ձեզ նայեք հայելու մեջ: Անզեն աչքով անգամ կտեսնեք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր դեմքի վրա. մաշկը վարդագունել է՝ ասես ձեռք բերելով թափանցիկություն և փայլել: ճիշտ ժամանակն է ցերեկային թեթև, խոնավացնող քսուքով այն սնուցելու: Քսուքը պաշտպանիչ շերտ է ստեղծում, ինչն էլ  ողջ օրվա ընթացքում պահպանում է մաշկի խոնավությունը: Ուստի այժմ Ձեր մաշկին սարսափելի չեն ոչ սառը քամին, ոչ արևը և ոչ էլ գրասենյակի օդափոխիչը:

Оцените статью
error: Content is protected !!