Կենսաբանները հայտնաբերել են տաք սուրճի նոր օգտակար հատկությունները

Սուրճն օգնում է օրգանիզմի բջիջներին վերականգնվել` հագեցնելով դրանք թթվածնով, սակայն այդ էֆեկտը կախված է նրանից, թե ինչպես է ըմպելիքը պատրաստվել: Այդ մասին հայտնում են Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի գիտնականները, գրում է mk.ru-ն:

Մասնագետները պնդում են, որ բջիջների համար առավելագույն օգուտ տալու նպատակով սուրճը պետք է ունենա առավելագույն թթվայնություն: Ինչպես հաղորդվում է, նորաձև համարվող «քոլդ բրյու» եղանակի դեպքում, երբ սուրճը երկար եփվում է սառը ջրում, այդ էֆեկտն ամբողջովին չի բացվում, բայց այն սկսում է դրսևորվել 5-10 րոպե անց նրանից հետո, երբ աղացած սուրճն ավելացնում են եռացրած ջրին` թույլ տալով ըմպելիքին եփվել «դասական» եղանակով:
Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Վերջին ժամանակներում գիտնականները հաճախ են գալիս այն եզրակացության, որ սուրճը, նույնիսկ համեմատաբար մեծ չափաբաժիններով, ավելի շատ օգտակար է, քան վնասակար:

Միաժամանակ, որոշ գիտնականները շարունակում են մնալ այն կարծիքին, որ սուրճը չարժե չարաշահել: Որոշ հետազոտություններ վկայում են այն մասին, որ մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը կարող է հանգեցնել միազսեռական համակարգի բորբոքային պրոցեսների և այլ քրոնիկ հիվանդությունների: Գիտնականները խորհուրդ են տալիս սուրճ չխմել նաև հղիության ժամանակ:

Оцените статью