«Ամեն անգամ ՀՀԿ-ի անունը տալուց առաջ Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ լեզուն կծել». Արմեն Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանին պետք է կիլոմետրերով հեռու պահել Արցախի հիմնախնդրից եւ Արցախից: Այսպիսի քարոզչական նվեր ադրբեջանական պրոպագանդիստներին ՀՀ ոչ միայն որեւէ ղեկավար, քաղաքական գործիչ չի տվել: Տեսեք ադրբեջանական մամուլի հրճվախառը վերնագրերը, թե ինչպես են նրանք գովում Նիկոլ Փաշինյանին:

Մեր հարցին՝ Փաշինյանը ձեզ ասում է, որ դուք ծպուտներդ չհանեք Արցախը պաշտպանելու մասին, բանակի մասին, դուք բանակը թալանել եք՝ Աշոտյանն արձագանքեց.

«Ամեն անգամ ՀՀԿ-ի անունը տալուց առաջ Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ լեզուն կծել, որովհետեւ նա իրավունք չունի խոսի Ղարաբաղի մասին, իրավունք չունի խոսի բանակի մասին, նա բարոյական իրավունք չունի խոսի: Ողբամ մեզ, որ բանակի գլխավոր գերագույն հրամանատարը հնարավոր պատերազմական իրավիճակում լինելու է Նիկոլ Փաշինյանը»:

Оцените статью