Հայաստանում կանանց թրաֆիքինգով զբաղվող հնդիկը ձերբակալվել է

Հայաստանում կանանց թրաֆիքինգ կազմակերպելու կասկածանքով կալանավորված Թոնի Թոմը ձերբակալվել է, իսկ Հայաստան տարվող 32 կանայք ուղարկվել են տուն: Այս մասին հայտնում է The Times of India-ն:

Թրաֆիքինգի կասկածի մասին իմանալով` կանանց մի մասի ծնողները գնացել են օդանավակայան և նրանց տուն տարել, ինչպես հայտնել է Հնդկաստանի ոստիկաններից մեկը: Ուսանողները Հայաստանի էլեկտրոնային վիզա ունեին: Ոստիկանը հայտնել է, որ հարցում են ուղարկել Հայաստանի ավանդական բժշկության համալսարան այն մասին, թե արդյոք համալսարանը գերմաներենի կուրսեր է կազմակերպում, և արդյոք միայն էլեկտրոնային վիզայով է հնարավոր անցնել այդ երկամսյա կուրսը:

Ոստիկանները համալսարանի կրթության բաժնին նամակ են գրել`պարզելու նաև կրթական խորրդատվություն ստանալու համար անհրաժեշտ պայմանները:

«Մենք մի քանի օրից ակնկալում ենք Հայաստանից պատասխան ստանալ, որից հետո էլ որոշում կկայացվի, թե ինչպիսի գործողություններ պետք է արվեն»,- ասել է Հնդկաստանի ոստիկանության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի Բանգալոր նահանգի օդանավակայանում ոստիկանությունը կանխել է Կերալա նահանգից 32 բուժքույրերի մեկնումը Հայաստան՝ իբր Ավանդական բժշկության համալսարանում գերմաներեն սովորելու համար:

Оцените статью
error: Content is protected !!