Արարատի մարզի 13/5 ընտրական տեղամասում ժամը 10։30-ի դրությամբ անվերահսկելի իրավիճակ էր։ Տեղամասում սահմանված թվից շատ ընտրողներ կային, քվեախցիկում՝ մեկից ավելի անձինք։ Հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների ներկայությամբ քաղաքացիները մտնում էին քվեախցիկ իբրև թե օգնելու ընտրողին։ Մեր դիտարկմանը, որ օգնողները չեն գրանցվել, հանձնաժողովի նախագահն ասաց, որ գիտակցում է՝ դա օրենքի խախտում է, բայց երբեմն կարելի է խախտել օրենքը՝ ընտրատեղամասում առաջացած խառնաշփոթ իրավիճակը շտկելու համար։ Մեր դիտարկմանը, որ խառնաշփոթ առաջացել է, քանի որ սահմանված 15 հոգուց ավելի մարդ կա տեղամասում, հանձնաժողովի նախագահը հերքեց։ Ընտրողներից մեկը նույնիսկ բաց քվեարկություն իրականացրեց։ Տեսնելով, որ քվեախցիկները զբաղված են, պատուհանագոգին քվեարկեց և քվեաթերթիկը բոլորի ներկայությամբ դրեց ծրարում։ Հանձնաժողովի նախագահը դա ևս նորմալ որակեց՝ համարելով, որ դա անհրաժեշտ է, որպեսզի տեղամասում կուտակումներ չառաջանան։
Вам также может понравиться
Ինչ հարս եմ գնացել ապրում ենք չքավորության մեջ։ Գնացածս
0769
Ձեզ մտահոգո՞ւմ են երիկամների և ենթաստամոքսային գեղձի
02.2к.
Օրեր առաջ հայտնի դարձավ Բաշկիրիայի Հանրապետության նոր
0430
Երիտասարդ գեղեցկուհին որոշեց խորամանկություն անել և
0573
Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե ձեր փոքրիկն առողջ
0309
Երբ մահանաս, քո մարմնի համար մի անհանգստացիր։ Հարազատներդ
0325
Հարսը ձեռք բարձրացրեց ծեր սկեսրայրի վրա․․․Ահա թե ինչ
02.1к.