Արտակարգ դեպք ամանորի գիշերը․մանրամասներ

Ամանորի գիշերը Գյումրիում մի քանի արտակարգ դեպ է գրանցվել՝ կապված ճայթռուկների ու հրավառությունների օգտագործման հետ։ «Գյումրի» ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ 3-4 դեպք է գրանցվել, որոնցից մեկի դեպքում վնասվել է 18-ամյա Վոլոդյա Գ.-ի դաստակը։ Մասնավորապես, լրջորեն վնասվել են մատները, այրվել է աջ դաստակը։ Նրան տեղափոխել են Երեւան։

Հերթապահ բժիշկ Հրանտ Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքերից մեկի դեպքում վնասվել է քաղաքացու դեմքն ու հոնքը։ Մյուս դեպքերն ավելի թեթեւ են եղել եւ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածները տուն են գնացել։

Оцените статью