Աշխատանք եմ ուզում… գործազուրկ եմ…Մարգարիտ Եսայանի ամանորյա խնդրանքը Ձմեռ պապիկին

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը այս տարի Ամանորը կդիմավորի Ստեփանավանում։ «Սովորաբար սիրում եմ տանը դիմավորել, ընտանիքիս անդամների հետ, հարազատներով, բայց այս տարի մեկնում ենք Ստեփանավան, հիմա ճանապարհին եմ, Ստեփանավանում կդիմավորենք էլի ընտանիքիս, խնամիներիս, հարազատներիս, թոռներիս հետ,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց տիկին Եսայանը։

Հարցին՝ ի՞նչ սրտով է մտնում 2019 թվական՝ հաշվի առնելով 2018-ին իրենց կրած քաղաքական կորուստները, Եսայանն ասաց․ «Միայն լավի ակնկալիքով, որովհետև հակառակ դեպքում ապրելն անիմաստ կլինի։ Դրական սպասումներ ունեմ, որովհետև անցած տարվա լարվածությունցի հետո հույս ունեմ, որ Նոր տարի ավելի դրական կլինի, լավատեսորեն եմ տրամադրված մի խոսքով»։

Իսկ թե ինչ ներ է խնդրում Ձմեռ պապից, արդեն նախկին պատգամավորն ասաց․ «Աշխատանք: Ես հիմա գործազուրկ եմ»։

Оцените статью
error: Content is protected !!