Վիրավոր զինվորները հնարավոր է աշխատեն ԱԱԾ-ում…

ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 1-ին, «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»  կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց.«Տեղեկացված էինք, որ նման կենտրոն կա, տեղեկացված էինք, որ բուժվում են մեր զինվորները, բայց տեսնել այս ամենը քո աչքերով և հասկանալ, թե ինչ է իրականում այստեղ արվում, իրոք շատ տպավորիչ էր»:

 

Դիտարկամնը թե  հնարավոր է կենտրոնում բուժում անցած զինվորականները աշխատանքի անցնեն ԱԱԾ–ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում Վանեցյանը դրական արձագանքեց. «Նոր, որ շրջում էինք պարոն Մուրադյանի հետ,  խոսեցինք այդ հարցի շուրջ։ Մենք մեծ սիրով ԱԱԾ–ում և ՀՖՖ–ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին:  Ինձ ասացին, հնարավոր է, որ մենք մեր պահանջները ներկայացնենք, այսինքն, ինչ հմտություններ են պետք այդ մարդկանց մեզ մոտ աշխատելու համար և ուսումնական գործընթացն անցնելուց հետո իրենք կգան աշխատանքի»։

Նա նշեց, որ վիրավորման հետևանքով շատ տղաները չեն կարող իրենց աշխատանքը շարունակել Պաշտպանության նախարարությունում, փոխարենն իրենք կարող են աշխատել ԱԱԾ-ում: Հավելեց, որ գործընթացն իր հսկողության տակ կլինի:

Իսկ  ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում վերականգնվող գումարներըմ, նրա խոսքով, ուղղվելու են պետբյուջե:

«Համապատասխան գերատեսչությունները, որոնց հետ ես առնչություն չունեմ, որոշում կկայացնեն ու կտարամդրեն այս կամ այն ծախսերի վրա, եթե կարիքը լինի, կարծում եմ, նաև այս հաստատության վերազինմանը կամ համալրմանը», – նշեց Վանեցյանը։

Оцените статью
error: Content is protected !!