Դաժան սպանություն Արագածոտնի մարզում. 4 անգամ դատապարտված 49-ամյա տղամարդը դանակի 8 հարվածով սպանել է նախկինում 3 անգամ դատապարտված 46-ամյա հարազատ եղբորը.մանրամասներ

ԼՈՒՐԵՐ

Երեկ՝ փետրվարի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ՝ 46-ամյա Ղևոնդ Նազարեթյանը Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին՝ Նոր Արթիկ գյուղի վարչական շրջանում, ВАЗ 2106 մակնիշի 81 GG 010 համարանիշի ավտոմեքենայում վիճաբանել է Արագածավան գյուղի բնակիչ՝ 49-ամյա Ժիրայր Նազարեթյանի հետ, որի ժամանակ Ժ. Նազարեթյանը դանակահարել է Ղ. Նազարեթյանին։

Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնհուհետև Ժ. Նազարեթյանը դիմել է փախուստի, իսկ Նոր Արթիկ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Մաքսիմ Պապոյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 19 ՕԼ 354 համարանիշի ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է Շիրակի մարզի Բագավան գյուղի բնակիչ՝ 62-ամյա Վաչագան Հակոբյանի տուն, որտեղ Ղ. Նազարեթյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լևոն Յազիչյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Զաքար Զաքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Շահբազյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ սպանվածի մարմնի տարբեր մասերին կա դանակի 8 հարվածի հետք։

Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Թալինի քննչական բաժին։ Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ Ժ. Նազարեթյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանություն կատարողը հարազատ եղբայրներ են, սպանվածը նախկինում 3 անգամ եղել է դատապարտված, իսկ սպանություն կատարողը՝ 4 անգամ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Սպանության կասկածանքով ձերբակալված 49-ամյա Ժիրայր Նազարեթյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Оцените статью
error: Content is protected !!