Էրդողանը կոչ է արել Թրամփին կատարել Սիրիայից զորքերը դուրս բերելու խոստումը …

ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում կկատարի Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ իր խոստումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով TRT հեռուստաալիքի եթերում Էրդողանի հայտարարությանը:
«Պարոն Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատի արեւելքից: Հույս ունենք, որ այդ խոսոտւմն առաջիկայում կկատարվի: Մենք չենք ցանկանում ապրել սպառնալիքի ներքո եւ պատրաստ ենք դա չեզոքացնելու համար անհրաժեշտ ամեն ինչ անել»,-ասել է Էրդողանը:

Оцените статью