Ընդհանուր վերցրած՝ պարգևավճարների հանրագումարն անցնում է 8մլն 100 հազար դոլարը. Գևորգ Աճեմյան

ԼՈՒՐԵՐ
«Ընդհանուր վերցրած՝ պարգևավճարների հանրագումարն անցնում է 8մլն 100 հազար դոլարը». Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդհանուր վերցրած, պարգևավճարների հանրագումարն անցնում է 4 մլրդ դրամը` մոտավորապես 8մլն 100 հազար դոլլար։ Հեղափոխության արժեքներ կրող ուժն այս միջոցները պետք է ուղղեր աղետի գոտու վերացմանը կամ սահմանապահ գյուղերի զարգացմանը, և կապ չունի, որ այն օրենքով նախատեսված է։ Պետական այրեր, գոտիներդ պնդեցրած ապրեք մինչև այս վիճակից երկիրը դուրս գա։ Հարցը բարոյական և հայրենասիրական հարթությունից պետք է դիտարկել։ Ու անկեղծ ասած, համաձայն չեմ այսպիսի հայրենասիրության հետ»։

Оцените статью
error: Content is protected !!