Ծանոթացեք բացառիկ հայուհու հետ․․. Արծրուն Հովհաննիսյան

ԼՈՒՐԵՐ

Ծանոթացեք բացառիկ հայուհու հետ՝ ժանետա Անանիկյան։ Ժանետա մայրիկը արդեն մի քանի տարի է զինվորների համար բրդյա գուլպաներ է գործում՝ հարյուրավոր զույգեր։ Մենք այսօր նրան փոխանցեցինք Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհակալական նամակը։ Ծանոթանալով Ժանետա մայրիկի հետ՝ ավելի ապշեցինք նրա տեսակով ու արած գործերով։ Պարզվում է բացառիկ այս հայուհին նաև ստեղծագործում է և բացառիկ թեմաներով։ Շնորհակալ ենք, տիկին Ժանետա։ Շնորհակալ ենք ոչ միայն Ձեր աշխատանքի, այլեւ առաջին հերթին որդեգրած սկզբունքների, դավանած արժեքների համար և Ձեր տեսակի համար, որ ամաչելով պահում է թելն ու շյուղերը, որ չմտածենք, թե հատուկ ի տես է դրված, հետո մեղմ ժպտալով բացատրում, որ նոր է հին սվիտրը եռացրել, մի կծիկ թել ստացել, որ գուլպա պիտի դառնա Տղերքի համար…

Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

/blog.168.am/blog/199251.html» data-layout=»button_count» data-action=»like» data-size=»large» data-show-faces=»false» data-share=»true»>

Оцените статью
error: Content is protected !!