Փաստեր, որ չգիտեք Կոկո Շանելի մասին …

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Փաստեր, որ չգիտեք Կոկո Շանելի մասին …

Գավառական քաղաքի հագուստի խանութում վաճառողուհի աշխատող դեռատի Գաբրիել Շանելին դուր էր գալիս երգել կաբարեում: Նրա ամենասիրած երգերն էին  «Ko Ko Ri Ko»-ն և «Qui qua vu Coco»-ն: Հանրահայտ երգչուհի նա չդարձավ, և փառք Աստծո: Չէ՞ որ այդ դեպքում մենք կկորցնեինք մոդայի մասին բոլոր պատկերացումները փոխած լեգենդար  ոճաբան Կոկո Շանելին, որն աշխարհին նվիրեց հանրահայտ փոքրիկ սև զգեստը և «Chanel # 5»-ը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանճարեղ Կոկո Շանելի հանրահայտ ասույթների ծաղկաքաղը։

1. Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Դրա համար էլ պետք չէ թևաթափ լինել։
2. Անճաշակությունը սահմաններ ունի, անսահման է միայն լավ ճաշակը։

3. 20 տարեկանում դուք ունեք այն դեմքը, որը ձեզ տվել է բնությունը, 30 տարեկանում ձեր դեմքը կյանքի «նվերն» է, իսկ 50-ում դուք ունեք այն դեմքը, որին արժանի եք։
4. Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ապա պատրաստ եղեք անել այն, ինչ երբեք չեք արել։

coco

5. Ընդունված է համարել, որ շքեղությունը չքավորության հակառակն է։ Ոչ, շքեղությունը վուլգարության հակառակն է։

6. Գեղեցիկ պետք է լինել հոգով և սրտով, այլապես ոչ մի շպար չի օգնի։

7. Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, հակառակ դեպքում դա շքեղություն չէ։

8. Մի վատնեք ձեր ժամանակը պատը ջարդելու վրա այն հույսով, թե այն դուռ կդառնա։
9. Ասում են, թե կանայք հագնվում են կանանց համար, որ նրանց գրավում է մրցակցության ոգին։ Դա ճիշտ է, բայց եթե աշխարհում տղամարդ չմնար, նրանք կդադարեին հագնվել։

10. Եթե դուք չեք հիշում, թե ինչ էր հագել իր գեղեցկությամբ ձեզ գերած կինը, ուրեմն նա անթերի էր հագնված։

11. Տարիքը կնոջ պարագայում ամենակարևորը չէ։ Նա կարող է հիասքանչ լինել 20 տարեկանում, առինքնող՝ 40-ում, և մնալ անդիմադրելի մինչև կյանքի վերջը։

12. Եթե դուք ծնվել եք առանց «թևերի», մի խանգարեք, որ նրանք աճեն։

coco-chanel-photo-by-douglas-kirkland

13. Գեղեցկությունը մեզ պետք է, որպեսզի մեզ սիրեն տղամարդիկ, իսկ հիմարությունը, որպեսզի մենք սիրենք տղամարդկանց։

14. Անփոխարինելի լինելու համար պետք է անընդհատ փոխվել։

15. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից։

16. Չգիտեմ, թե ինչու են կանայք պահանջում այն ամենը, ինչ ունեն տղամարդիկ։ Չէ՞ որ կանայք, ամեն ինչից բացի, ունեն տղամարդկանց։

17. Իրական երջանկությունը թանկ չարժե։ Եթե նրա համար մեծ գին է վճարվում, ուրեմն դա կեղծիք է։

18. Սիրո մեջ լավագույն բանը սիրով զբաղվելն է։

19. Մոդան անցնում է, իսկ ոճը՝ մնում։

20. Կան մարդիկ, ովքեր փող ունեն, և կան հարուստ մարդիկ։

21. Գեղեցիկ աչքեր միայն նրանք ունեն, ովքեր ձեզ քնքշանքով են նայում։

22. Օծանելիքն անտեսանելի, սակայն անմոռանալի և չգերազանցված մոդայիկ աքսեսուար է։ Այն տեղեկացնում է կնոջ գալստյան մասին և շարունակում հիշեցնել նրա մասին վերջինիս գնալուց հետո։

23. Կինը պետք է հագնվի այնպես, որ նրան հաճելի լինի մերկացնել։

24. Դուք առաջին տպավորությունը թողնելու երկրորդ հնարավորություն չեք ունենա։

25.Կինը, ով շպար չի օգտագործում, շատ մեծ կարծիք ունի իր մասին։

cocochanelquote

26. Իմ հագնվելու ոճով ես շատերի քմծիծաղն էի հարուցում, բայց հենց դրանում էր իմ հաջողության գաղտնիքը։ Ես բոլորից տարբերվում էի։

27. Իսկական մեծահոգությունն անշնորհակալությունը ներելն է։

28. Զսպել քեզ, երբ վիրավորված ես, և տեսարաններ չսարքել, երբ ցավեցրել են. ահա սա է իդեալական կինը։

29. Ոչ բոլոր կանայք են գեղեցիկ ծնվում, բայց եթե 30 տարեկանում կինը դեռ գեղեցիկ չէ, ուրեմն նա պարզապես հիմար է։

30. Ինչքան վատ են կնոջ գործերը, այնքան նա լավ տեսք պետք է ունենա։

31. Չկան տգեղ կանայք. կան ծույլեր։

32. Թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին. ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում։

Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ

Оцените статью
error: Content is protected !!