Ինչ էլ ասելու լինես, արդեն ուշ է … Արթուր Հայրապետյան

ԼՈՒՐԵՐ

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի կար, գլխավոր ամբաստանյալ ռոբն «անտեղյակ» էր, թե մարտի 1-ին երկրում ինչ է եղել։ Հետո պարզվում է` «անտեղյակը» լավ էլ տեղյակ է եղել, դատարանում ասել է, թե իրեն առավոտյան 8:30 հատուկ կապով նոր միայն զեկուցել են, թե ինչ է եղել մարտի 1-ին։ Կողմնորոշվի։ Բա, երբ պետք է հայտնեին. հրամանը տվել ես կրակելու, մարդ սպանելու ու մի կողմ քաշվել, հրամանը կատարելուց հետո էլ հայտնել են, բա հո էդ նեղ մաջալին, հանգիստդ չէին խանգարի ու հայտնեին, թիվ ասեին, թե քանի մարդու գլուխ ես կերել։ Թե հիմա ազգովի պետք է չոքենք եկեղեցու դուռն ու աղոթենք, որ ողջ հայ ժողովրդին չես սպանել ու մեղա գա՞նք քո առաջ։ Չէ` էն անմեղ տասն սպանվածները մենք էինք, մեզ բոլորիս ես սպանել։

Ինչ էլ ասելու լինես, հիմա արդեն ուշ է։ Միայն այն, որ երկրի գլխավոր հրամանատարն ես եղել (ոչ բարով) ու երկրում արյունահեղություն կազմակերպել, (զրահատեխնիկան Երևան բերելուց էլ յանմ տեղյակ չի եղել) տասն անմեղ մարդու գլուխ կերել, հազարավորներին՝ հիվանդ, անօգնական, հերիք է քո նմանին ցմահ դատապարտելը։ Ես դեռ այսքանն եմ ասում։ Էն առանձին դեպքերի մասին չեմ ասում։ «Անտեղյակը» պնդում էր, թե 0038 գաղտնի հրամանից տեղյակ չի եղել, այնինչ` Միքայել Հարությունյանը փաստահավաք խմբում հարցաքննության ժամանակ հրամանի հարցին ի պատասխան ասել է՝ այդ հարցն ինչու չեք տալիս գերագույն-գլխավոր հրամանատարին, որը ոչ բարովը չի էլ «խուրդել»` որտեղ է «անտեղյակի» իր «փրկությունը»»:

Оцените статью