Լավ լուր բենզինի գինը նվազել է 6.7%–ով …

ԼՈՒՐԵՐ

 

2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնանկում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է տարբեր տեսակի կոշկեղենի՝ 3.3%, հագուստի՝ 1.5%, վառելանյութի և քսայուղերի՝ 1.2%, խոշոր կենցաղային սարքերի՝ 1.1%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.8%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.5%, դեղագործական ապրանքների՝ 0.2%, գորգերի և հատակի ծածկերի, գրասենյակային պարագաների 0.1% գնանկում:

Դրան զուգընթաց, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի գներն աճել են 0.4%-ով, մաքրող, լվացող միջոցներինը և բնակարանի խնամքի այլ պարագաներինը՝ 0.5%-ով, կահույքինը և կահավորանքինը՝ 0.8%-ով, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու գները՝ 0.9%-ով:
2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար՝ 6.7% և 5.7%-ով, իսկ 2018թ. հունվարի համեմատ՝ 6.0% և 2.4%-ով:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.8-0.1% գնանկում, իսկ մեկում՝ 0.3% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.8%-ով:

Оцените статью