Հիմա Սերժ Սարգսյանն է, հետո կլինի Տիգրան Թորոսյանը, Աղվան Հովսեփյանը և այլք…Անդրանիկ Քոչարյան

ԼՈՒՐԵՐ

«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով բավականին տևական ժամանակ ստվերում էր մնացել»,- «Ազատության» եթերում ասել է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Այն ժամանակ գործող վարչապետն էլ բազմաթիվ ասելիքներ պետք է ունենա նախաքննությանը, որպեսզի պատկերը լինի ամբողջական»,- շարունակել է նա: «Հիմա Սերժ Սարգսյանն է, հետո կլինի երևի Տիգրան Թորոսյանը, հետո, ամենայն հավանականությամբ, Աղվան Հովսեփյանը… Քննության ամբողջությունն ապահովելու համար, այն պաշտոնյաները, որոնց որոշումներն ունեցել են ազդեցություն Մարտի 1-ի առումով, պետք է հարցաքննվեն»:

Հիշեցնենք՝ Տ. Թորոսյանը 2008թ. զբաղեցնում էր ԱԺ նախագահի, Ա. Հովսեփյանը՝ Գլխավոր դատախազի պաշտոնը:
Արդեն հայտնել էինք, որ նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում:

Оцените статью
error: Content is protected !!