Հուսով եմ, որ քննությանը չի խանգարի այդ հանգամանքը…Դանիել Իոաննիսյան

ԼՈՒՐԵՐ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերը Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի մեքենան։ Ոստիկանությունը պետք է գլխի վրա կանգնի, բայց բացահայտի այս դեպքը։
Հուսով եմ, որ քննությանը չի խանգարի այն հանգամանքը, որ թերթի հիմնական «թշնամի» Վահե Հակոբյանն ու Արթուր Վանեցյանը մտերիմ ընկերներ են (առնվազն եղել)։


Հ.Գ. Գեներալ-լեյտենանտի ուսադիրներով իրավապահ-մարզպետից խաբար կա՞»։
Հիշեցնենք, որ «Սյունյաց երկիր» թերթի տեղեկացմամբ, փետրվարի լույս 5-ի գիշերը` ժամը 5.20-ի սահմաններում, Կապանում հրկիզվել է խմբագրության «Նիվա» մակնիշի 831 ԼԼ 01 պետհամարանիշի մեքենան:

Оцените статью
error: Content is protected !!