«Շոումենը». Ծառուկյանի գազալցակայանները եւս հարկերը թաքցրել են․«Ժամանակ»

ԼՈՒՐԵՐ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ Ցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է 269 մլն դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով:

Մեր տեղեկություններով՝ այդ գումարը տասնյակ անգամ գերազանցող վնաս է մեղսագրվում նաեւ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին: Դրանք եւս աշխատել են  հարկերը թաքցնելով, իսկ թաքցված գումարի մի չնչին մասն ուղղվել է, այսպես կոչված, բարեգործական շոու ծրագրերի կազմակերպմանը»:

Оцените статью
error: Content is protected !!