«Պարտեզ» ռեստորանիգործով հետախուզվողին գտել են հիվանդանոցում և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ …

Փետրվարի 4-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 35-ամյա Էմիլ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Վերջինս ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր հունվարի 29-ին ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում և դրա հարակից տարածքում տեղի ունեցած հանցագործության փաստով: Նա հայտնաբերվել է ոստիկանների և քննիչների կողմից Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր մարմնի տաբեր հատվածների «կույր վիրավորումներ» ախտորոշմամբ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։
Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։
Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գեւորգյանը՝ ծնված 1989թ., եւս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (Մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձը), 235-րդ հոդվածի 1-ին մասի(Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, կրելը) եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով։
Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 2–ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանվորումը, եւս մեկ անձ էլ ունի կասկածյալի կարգավիճակ։

Оцените статью