Լեւոն Ջուլֆալակյան Պատգամավոր լինելը չի խանգարի Արսենի մարզական նպատակներին…

ԼՈՒՐԵՐ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն ասուլիսում վստահեցրել է, որ պատգամավորական աշխատանքը չի խանգարի աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին շարունակել մարզումներն ու մասնակցությունը կարեւոր մրցումներին:
«Պատվավոր է պատգամավոր լինելը: Նման պատգամավորներ շատ են պետք մեր հանրապետությանը, որովհետեւ իր գիտելիքներով եւ նվիրվածությամբ մեր երկրին Արսենը պետք է օգտակար լինի մեր ազգին եւ ժողովորդին:

 

 


Նա չի սիրում իր ժամանակը պարապ անցկացնել: Նա մարզումներն այնպես է պլանավորում, որ չի խանգարում, կառավարությունն էլ կարեւոր փուլում, եթե բացակայություն լինի, հարգելի կհամարի: Պատգամավոր լինելը չի խանգարի: Նա լուրջ նպատակներ ունի եւ պետք է ձգտի հասնել: Մենք ընդհանուր հայտարարի ենք եկել, որ քաղաքականությունն ու սպորտը չեն խանգարի մեկը մյուսին»,- ասուլիսում ասել է Լեւոն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով որդու գործունեությանը:
Հայաստանի հավաքականն առաջիկայում պատրաստվելու է ապրիլին Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Оцените статью
error: Content is protected !!