Նիկոլ Փաշինյանն Աստծո պարգեւ է Ռոբերտ Քոչարյանի նմանների համար… Հովիկ Աղազարյան

ԼՈՒՐԵՐ

 

Նիկոլ Փաշինյանն Աստծո պարգեւ է Ռոբերտ Քոչարյանի նմանների համար, որովհետեւ շատ բարի է, շատ մարդասեր եւ շատ հետեւողական՝ իր քայլերի մեջ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ եթե մեկ ուրիշը լիներ նրա փոխարեն, շատ բաներ կարող էին այլ կերպ լինել։
Նրա այս կարծիքին հակադարձեց ասուլիսի մյուս բանախոս, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. «Ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ Հովիկ Աղազարյանը, որը արմատներով դաշնակցական է, մեծարում է մի մարդու՝ Տեր–Պետրոսյանի հոգեւոր զավակին, որը ժամանակին փակեց Դաշնակցությունը»։

Оцените статью
error: Content is protected !!