Ոչ մեկի լավության կարիքը չունենք, հանուն երկրի անում եք, արեք. Մարուքյանը՝ ԱԺ պատվիրակությունների ձեւավորման մասին…(տեսանյութ)

 

Երեկ Ազգային ժողովի խորհրդի նիստում շատ բուռն քննարկում ունեցանք․ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ կապով պատմել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մենք ներկայացրել էինք առաջարկություն, որ պատվիրակությունների կազմերում ընդգրկվեն խորհրդարանական բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներ։ Այսինքն՝ չլինի այնպիսի պատվիրակություն, որտեղ, ասենք, «Լուսավոր Հայաստանից» մարդ չկա կամ «Բարգավաճ Հայաստանից» մարդ չլինի։ Մյուս սկզբունքը, որ նորմալ ներկայացված լինենք պատվիրակություններում։ Ոչ թե ասվի՝ այ, որ մենք շատ ենք, պետք ա ամեն տեղ ամենաշատը լինենք, այլ գոնե նորմալ ներկայացված լինեն մյուս ուժերը»,- նշեց նա։

 

Оцените статью
error: Content is protected !!