Անել այնպես, որ բոլորը հավասարապես զգան կյանքի որակի փոփոխություն, հավանաբար ավելի շատ ցանկության է նման. Ջանջուղազյան

ԼՈՒՐԵՐ

 

 

 

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հասարակության յուրաքանչյուր անդամ զգա կյանքի որակի փոփոխություն: Այս մասին, այսօրի՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հասարակությունն այս տարեվերջին իր մաշկի վրա կզգա կյանքի որակի փոփոխություն:
«Անել այնպես, որ բոլորը հավասարապես զգան այդ փոփոխությունը հավանաբար ավելի շատ ցանկության է նման, քան իրականում հնարավոր է դրան հասնել: Բայց գոնե ընկալումը, որ դա արդարաբար է տեղի ունենում եւ եթե մեկը պակաս չափով է զգացել, այդտեղ ունի իր մասնաբաժինը, կարծում եմ դրան պետք է հասնել»,-ասաց նախարարը:

Оцените статью
error: Content is protected !!