Բարձրաստիճան մի պաշտոնյա փորձել է այցելել կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանին…

Կալանավայրում գտնվելու ընթացքում բարձրաստիճան մի պաշտոնյա փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Հարցին, թե խոսքը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մասի՞ն է, Ալումյանը պատասխանեց.

 

«Չեմ կարող մեկնաբանել, պարոն Քոչարյանը չի ուզում այս հարցը ես մեկնաբանեմ»։
Նշենք, որ այս ընթացքում Քոչարյանին են տեսակցել նրա դուստրը և որդին։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Հրապարակ» թերթը գրել էր, որ արդարադատության համակարգում համառ լուրեր են շրջանառվում, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում` Նաիրի Հունանյանին այցի «շրջանակներում» փորձել է հանդիպել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն Քոչարյանը կատեգորիկ մերժել է հանդիպել:

Оцените статью