Ինչ էր ասում Ալեն Սիմոնյանը Կոստանյանի մասին 6 ամիս առաջ, ինչ է ասում՝ հիմա…(տեսանյութ)

Գևորգ Կոստանյանը Հայաստանի լավագույն իրավաբաններից է, դեռ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, և ես իրեն համարում եմ Հայաստանի Հանրապետության ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը: Կարծում եմ, որ լավ կլինի, եթե նա կարողանա ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ձևով իր ծառայությունները մատուցել Հայաստանի Հանրապետությանը: Այսօր՝ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով հանրության հայտնի ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Կոստանյանի մասին:
Դժվար թե լինեն մարդիկ, ովքեր մտածեն, որ լավ իրավաբան հնարավոր է դառնալ 6 ամսում, դրա համար առնվազն տարիներ են պետք: Բայց, փաստորեն, լինում են նաև բացառություններ: Այդ բացառություններից մեկն էլ հենց Կոստանյանն է, գոնե՝ Սիմոնյանի համար:

Բանն այն է, որ կար ժամանակ (6 ամիս առաջ), երբ Սիմոնյանը վստահ էր, որ Կոստանյանի դասերին կարող է չհաճախել և մեխանիկորեն քննություն ստանալ: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը, թե ինչպես են Սիմոնյանն ու Կոստանյանը խոսում միմյան իրավաբանական գիտելիքների մասին:

 

 

Оцените статью
error: Content is protected !!