Ոստիկանապետն անակնկալ այցեր է կատարել ոստիկանության մի քանի ստորաբաժանում…

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց է կատարել ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանում:
Վալերիյ Օսիպյանը զրուցել է մեքենա հաշվառող քաղաքացիների հետ, լսեց նրանց կարծիքը մատուցվող ծառայությունների մասին: Ոստիկանության պետը հետևել է հերթերի կանոնակարգմանը, ոստիկաններից պարզաբանումներ պահանջել ծառայության վերաբերյալ:

 

 

ՀՀ ոստիկանության պետը զրուցել է նաև այդ պահին վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնող քաղաքացիների հետ ու հետևել քննության ընթացքին:

Այցի շրջանակում Վալերիյ Օսիպյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, արել դիտողություններ ու տվել կոնկրետ հանձնարարականներ թերությունները վերացնելու համար:
Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն անակնկալ այցեր է կատարել նաև ոստիկանության Էրեբունու, Կենտրոնական բաժիններ ու անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական անձնագրային բաժանմունք, շրջել ստորաբաժանումների բոլոր ծառայություններում, զրուցել քաղաքացիների հետ:
Այցերի ընթացքում Վալերիյ Օսիպյանը մատնանշել է թերություններն ու բացթողումները, ցուցումներ տվել կարճ ժամանակում վերացնել դրանք ու քաղաքացիներին մատուցել ավելի բարձրորակ ծառայություն:
Նմանատիպ անակնկալ այցերը կրելու են շարունակական բնույթ:

Оцените статью