Նիկոլը խոստանում է 5 տարի հետո վերացնել ընդամենը 1,4 տոկոս մնացած ծայրահեղ աղքատությունը, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը մեկ տարում էր 3,1 տոկոսով նվազեցրել…

ԼՈՒՐԵՐ

Կառավարության ծրագրում նշված է «Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը», «կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը»:
Մինչև 2023 ու բոլոր խոստումները տանում են մշուշոտ ու հեռավոր 2023թ, քանի որ դա մաքսիմալ ժամկետ է, այն քննադատություններին պատասխանելու համար, որ հիմա 2023 թիվը չի ժողովուրդ դիմացեք:
Բայց այստեղ կարևորը մի այլ բան է
2017-ին Սերժ Սարգսյանի ժամանակ աղքատությունը կրճատվել է 3,7 տոկոսով եւ հասել 25,7 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատությունն էլ իջել է 3,1 տոկոսով եւ հասել 1,4 տոկոսի։ Այսինքն, Նիկոլը խոստանում է 5 տարի հետո վերացնել ընդամենը 1,4 տոկոս մնացած ծայրահեղ աղքատությունը, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը մեկ տարում էր 3,1 տոկոսով նվազեցրել ծայրահեղ աղքատությունը:
Հիմա պարզ է,թե ինչու կառավարության ծրագրում խուսափում են հստակ թվերից:

Оцените статью