Մտածել, որ Քոչարյանը կխուսափի դատավարական գործընթացներից, նշանակում է չհարգել նախագահի անձը. ..Լարիս Ալավերդյան

Մտածել, որ Քոչարյանը կխուսափի դատավարական գործընթացներից, նշանակում է չհարգել նախագահի անձը, ՀՀ երկրորդ նախագահ պաշտոնը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

«Պետք է փաստենք, որ սա էլ է վերաբերմունք, վիրավորանք է,  կարելի է ասել հոգեբանական ճնշման ձեւ է, որովհետեւ ոչ մեկ չպետք է կասկածեր, որ այդ անձն իր ամբողջ անցած ճանապարհով, բոլոր իր սխալներով, պետք է ասել, որ դա հնարածին մի պատճառ է»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ «Ամնեսթի Ինթերնեյշնլի» չափանիշներով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։

«Նա քաղաքական գործիչ է, նրան մեղադրում են քաղաքական հարցով, որ ինքը ցանկանում էր տապալել սահմանադրական կարգը, ուրիշ բան է, որ դա քրեականացված է եւ երրորդը մեր ուժային կառույցների հայտարարությունները հիմք են ստեղծում, որ Եվրոպական դատարանը նրան քաղաքական հետապնդման են ենթարկում։ Մեր ուժային կառույցների կողմից արդեն կանխակալ վերաբերմունք է ստեղծվում։ Պետք է հստակեցնենք, որ Քոչարյանը չէ մեր կարեւոր խնդիրը, մեր կարեւոր խնդիրը անկախ դատակա համակարգի ստեղծումն է»,- ասաց նա։

Оцените статью
error: Content is protected !!