Նիկոլը ե՞րբ եկավ ու սկսեց հողեր հանձնել, որ չիմացանք… Արման Նավասարդյանը։

ԼՈՒՐԵՐ

ը ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանից հետաքքրվեց , թե ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում սպասվո՞ւմ են զարգացումներ։ Հիշեցնենք, որ նա փորձագետներ Ստեփան Սաֆարյանի եւ Բենիամին Պողոսյանի հետ օրերս Իրանում մասնակցել է կլոր սեղանի։
«Իրանում հարցնում էին, թե ճի՞շտ է, որ Ղարաբաղը հանձնում ենք։ Ասացի՝ ինչո՞ւ 25-30 տարի, որ անընդհատ տարածքների հանձնման հարցն օրակարգում է եղել, այդ մասին չէ՞իք մտածում։ 94 թվականին Բիշքեկը եղա՞վ, եղավ։ Եկեք անկեղծ լինենք։

Չկա գրավոր կամ բանավոր մի հայտարարություն 25 տարվա ընթացքում, որ հողերը վերադարձնելու մասին խոսակցություն չլինի։ Ե՛վ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ՛ Ռոբերտ Քոչարյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի կողմից։ Վերջին հաշվով կամ մի պիղծ փաստաթուղթ՝ «Մադրիդյան սկզբունքները»։ Եթե այդ փաստաթուղթը մինչեւ վերջերս քննարկվում էր, ինչի՞ մասին է խոսքը։ Նիկոլը ե՞րբ եկավ ու սկսեց հողեր հանձնել, որ չիմացանք։
2016թ․ ապրիլյան պատերազմից հետո ո՞վ վեր կացավ եւ աշխարհով մեկ հայտարարեց՝ «Ռիա Նովոստի», «Ալ Ջազիրա», «Բի-Բի-Սի», ասաց, որ վեց տարածքները կհանձնենք, հետո յոթերորդը կհանձնենք։ Ռոբերտը քանի՞ անգամ է ասել այդ մասին Քի-Ուեսթում, ասել, որ վերցրեք 1998թ․ Ստամբուլի խարտիան։ Հիմա, մենք որ կենդանի նստած ենք այստեղ, դա Մեղրին չհնաձնելու շնորհիվ էր»,- ասաց Արման Նավասարդյանը։

Оцените статью
error: Content is protected !!