Պետք չի մազ փետել, որ գնացին, լուրջ բան է լինելու..․Արման Նավասարդյանը՝ Սիրիա ուղարկված խմբի մասին

ԼՈՒՐԵՐ

Շատ վտանգավոր է, որ հայկական մարդասիրական խումբ է Սիրիա ուղարկվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն՝ անդրադառնալով օրերս Հայաստանից Սիրիա ուղարկված 83 հոգանոց խմբին։ «Սիրիայի հայ համայնքը լրիվ քայքայվեց, կարելի է ասել, որ էդ խումբը այնտեղ ռազմական եւաշխարհաքաղաքական իրավիճակ կփոխի ես չեմ հավատում, որոշիչ դեր չի կարող խաղալ, բայց մենք միջին արեւեյլյան պետություն լինելով վաղուց պետք է այնտեղ ներկա գտնվեինք, բայց այս ընթացքում Հայաստանը ոչ մի բանի չմասնակցեց։ Նույնիսկ սիրիացիները իրենք էին զարմանում, թե ինչու եք այսքան պասիվ։ Եւ մյուս հարցը չենք իմացել, ինչի կարիք է ունեցել հայ համայնքը, ոչ թե պետք է մազերը փետել, որ գնացին ինչ-որ լուրջ բան է լինելու»,- ասաց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ մասնագետների 83 հոգանոց խումբը Հալեպում է։ Ըստ Պաշտպանության նախարարության, նրանք գործելու են խաղաղ բնակավայրերում, իրականացնելու են ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման աշխատանքներ, տրամադրելու են բուժօգնություն։ Առաքելությունը մարդասիրական է։ Հայ մասնագետները Սիրիա են մեկնել ռուսական կողմի աջակցությամբ:

Оцените статью