Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող»՝ ևս… Գոհար Աբաջյանի պարզաբանումը

ԼՈՒՐԵՐ

 

 

 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ շաբաթ «Ֆեյսբուք» չէի մտել, մտա «Ֆեյսբուք»` պարզվեց $130.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի եմ դարձել:
Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան կեղծ օրակարգը մարդկանց մտահոգության պատճառ չդառնար:
Ահա այն պայուսակը, որը ձեզ այդքան հուզում է. Longchamp Roseau, արժեքը $100-250:
Նշեմ նաև, որ քանզի Արցախ այցի մասին տեղեկացա այցից 2 օր առաջ, իսկ իմ պայուսակները սպորտային պայուսակներ են (cross-body կամ backpack`ռյուկզակ) և ես ժամանակ չունեի այցին համապատասխան պայուսակ ձեռք բերել, իր պայուսակը 2 օրով սիրով տրամադրեց քույրս` Alvinaն:
Շարունակելով քաղաքական «կարևորագույն» թեմաներին սպառիչ պատասխաններ տալու պրակտիկան` նշեմ նաև, որ վերարկուս` MassimoDutti է: Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր: Որոշեցի սպասել զեղչերին և ձեռք եմ բերել օնլայն` գերմանական կայքից` 72000 դրամով: Հուսամ որոշ անհագստացած լրագրողներ այլևս աջուձախ լեգենդներ չեն պատմի 1.5 մլն արժողությամբ վերարկուի մասին:
Կոշիկներս` Next, արժեքը չեմ հիշի, մի քանի տարի առաջ է գնված:
Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող»՝ ևս, աշխատանքի եմ գնում իմ անձնական մեքենայով: Պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել եմ սահմանված արարողակարգով, իսկ անվտանգության աշխատակցին շնորհակալություն հայտնեցի անձրևի ժամանակ դրսևորած հոգատարության համար:
Ինչ խոսք, ինքնին խոսուն է այն փաստը, որ մեր «ընդդիմադիրների» կարևորագույն թեմաները սահմանափակվում են իմ պայուսակով, կոշիկով, զոնտիկով և վերարկուով:
Սակայն ցանկանում եմ տեղյակ պահել, որ այլևս երբեք չեմ արձագանքելու նման թեմաների:
Իմ համար անհագստացող ընկերներիս էլ ուզում եմ վստահեցնել, որ ես քիչ քիչ սովորում եմ անտեսել նման անորակ և անբովանդակ նյութերը: Խորհուրդ եմ տալիս անել նույնը: Անտեսել, չարձագանքել unfollow, unlike և մնացած բոլորը միջոցները:
Մեկնաբանություններին չեմ արձագանքելու` թեման չծավալելու նպատակով: Հայցում եմ ձեր ներողամտությունը:

Оцените статью