Բազում պրոբլեմների մեջ ո՞նց կարելի է օրերով խոսել զոնտիկից…

ԼՈՒՐԵՐ

Արարատ Միրզոյանի կինը մի քանի օր իր զոնտիկով մեծ լավություն արեց Նիկոլենց՝ հանրային ուշադրությունը կարևորագույն խնդիրներից շեղելով:
Բազում պրոբլեմների մեջ ո՞նց կարելի է օրերով խոսել զոնտիկից, դե հիմա աղջիկ ա, սխալվել ա, հաջորդ անգամ կուղի, ավելի լավ է հասկանանք Նիկոլն ինչու՞ է հայկական զորախումբ ուղարկել Սիրիա և դա ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար, ինչու՞ է փետրվարի 31-ի նախարարը կրճատումների մասին ցինիկ գնահատականներ տալիս և ո՞րքան մարդ ա պետական ապարատը կրճատելու դեպքում մնալու անգործ, թե ինչու՞ են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վենդետա իրականացնում, թե ինչու՞ են տեսակետ արտահայտելու համար քաղաքացուն կանչում հարցաքննության, թե ինչու՞ են Նիկոլի խոստացած ներդրումներն ուշանում, թե ինչու՞ Նիկոլի խոստացած տնտեսական թռիչքաձև աճը թռել Հայաստանից շատ հեռու և էլի բազում կարևոր հարցեր…
Թե չէ, զոնտիկ, հա զոնտիկ…
Նիկոլենք կարան ամեն օր նման մի տափակ թեմա տան հասարակությանը և շեղեն մեր ուշադրությանը կարևորագույն հարցերից:

Оцените статью
error: Content is protected !!