Դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել…ՊՆ-ն չի տեղեկացրել զինվորի մահվան մասին

ԼՈՒՐԵՐ

 

 

 

Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ, հայտնում է Tert.am-ը:
Այս տեղեկատվության վերաբերյալ հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է:
Բազմաթիվ մեղադրանքներին ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանություններում գրել է. «Դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել առաջինը։ Դրանք տարբեր բաներ են»: Օգտատիրոջ հարցին՝ երկրորդն եք հայտնել, թե առհասարակ չեք հայտնել, Արծորւն Հովհաննիսյանը պատասխանել է՝ «Չենք հայտնել»:

Оцените статью
error: Content is protected !!