Զինվորի մահվան դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել՝ դրանք տարբեր բաներ են… ՊՆ խոսնակ

ԼՈՒՐԵՐ

Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ: Այս մասին գրել էր կայքերից մեկը:
Բազմաթիվ մեղադրանքներին ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանություններում գրել է. «Դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել առաջինը։ Դրանք տարբեր բաներ են»: Օգտատիրոջ հարցին՝ երկրորդն եք հայտնել, թե առհասարակ չեք հայտնել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է՝ «Չենք հայտնել»

Оцените статью