Էս ինչ եք անում, տղե`րք, Դուք այլեւս վտանգ եք ներկայացնում երկրի համար…

ԼՈՒՐԵՐ

Էս ինչ եք անում, տղե`րք…
-Դուք այլեւս վտանգ եք ներկայացնում երկրի համար…
ա/.Զորամիավորում, լավ` հումանիտար առաքելություն եք ուղարկել Սիրիա…
Հ.Գ.
-Նախ` տղերք, դուք երկու օր առաջ չեք այդ առաքելությունն ուղարկել.
-Ուղարկել եք` երկու շաբաթ, գուցե մի քիչ էլ առաջ.
-Երբ ՊՆ-ում նոն-ստոպ քննարկումների շարք էր ընթանում, եւ ես այդ մասին գրեցի <<Իրատեսում>>.
-Պարզապես իմ լավ բարեկամներից մեկը շատ խնդրեց, աղաչեց, անգամ <<սպառնաց>>`
-Հանկարծ` չգրեմ, որ տղերքն արդեն գնացել են Սիրիա.
-Նախ` <<ուտեչայի>> համար /բարեւ սիրելի 6-րդ վարչություն, էս անգամ փուստ տվիր/.
-Իսկ որ ամենկարեւորն է` խնդրանք-աղերսել էր`
-Գնացած տղերքի անվտանգության հետ կապված…
-Ու ես չգրեցի…. բայց նույն Անդրանիկ Քոչարյանին, եւ Հովհննես իգիթյանին` հեռվից հարցրի այդ մասին…
-Իրենք հարցից փախան, համ էլ` ով է նրանց բան ասում, որ իմանային…
Հ.Գ.
-Հիմա… դուք գեոքաղաքական, իրավական, ներքաղաքան, ռազմական`
-Մի ահավոր քաոս եք ստեղծել էս հարցի շուրջ`
-Առանց որեւէ պայմանագիր, որեւէ կեղմի խնդրանքի մասին փաստաթուղթը ներկայացնելու, առանց պառլամենտի համաձայնության,
-Առանց հիմնավորման ՔԱՅԼՆ արել եք…
Հ.Գ.
-Տղերք` էս ձեր համար Չալոյի հետ քայլել չի…
-Մի քիչ լուրջ մոտեցեք էս ամեն ինչին.
-Թե չէ տպավորություն է, թե
-Բանակը, որպես հզոր, կայացած ինստիտուտ,
— Վիգեն-Սերժ Սարգսյանների ինադու վարկաբեկելուց, մայակա-տռուսիկելուց.
-Դիզերտիր` միտինգին մասնակցած գումարտակի հրամանտարի`
Պաշտոնը բարձրացնելուց հետո.
-Անցել եք`
-Վարկաբեկման առավել տոտալ ու վտանգավոր փուլի…
Հ.Գ.
-Եւ կամ` ինչ ասել է` պայմանագրային ծառայողի մահը կոծկելը… /Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի… ճախրիր, սիրելի, մեր սերը` քեզ, աղոթքները` մեր ԱՍՏԾՈՒՆ/
Հ.Գ.
-Տղերք, էլ ինչ եք կոծկել…
-Ու կոծկելու…
-Էդ ինչ եք անում` տղե`րք
-Մի արեք` չանե`ք….

 

 

 

 

 

Оцените статью