Պարզվում է, որ մարզպետարանից որոշ մարդիկ փորձում են ազդել տեղացիների վրա…

ԼՈՒՐԵՐ

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Արդեն երեք օր է Վայոց ձորում ստորագրահավաք ենք անում մետաղական հանքարդյունաբերության դեմ։ Հարյուրավոր տների դուռ ենք թակել այս օրերին, և եթե դրանց հետևում մարդիկ են եղել, ապա մոտ 80 տոկոսը դեմ են արտահայտվել։ Մնացած 20 տոկոսը հիմնականում չի ուզել կարծիք հայտնի, և շատ փոքր մասն է միայն, որ ասում է թող լինեն հանքերը՝ մարդիկ գործ կունենան։ Հա, ինչո՞ւ գրեցի։

 

 

Պարզվում է, որ մարզպետարանից որոշ մարդիկ փորձում են ազդել այն տեղացիների վրա՝ ովքեր ակտիվ են ստորագրահավաքի պրոցեսում, և նույնիսկ հետևում են թե Ֆեյսբուքում ինչ հրապարակումներ են հավանել ու տարածել տեղացիները։
Հեղափոխությունն առաջին հերթին ուղեղներում պետք է լինի, հետո նոր երևի կյանքում։ Իսկ համայնքի կարծիքը զորավոր է ու դրա դեմ խաղ չկա։ Որքան էլ փորձես հին մեթոդները կիրառել՝ մեկ է մի օր պայթելու է։ ՀՀ նոր կառավարությունը պետք է հասկանա, թե ովքեր են իրենց կադրերն ու ինչ արժեքներ են կրում։

Оцените статью