Դուք այն անհատներից եք, ովքեր կազմում են հայկական սպորտի փառքն ու հպարտությունը… Նիկոլ Փաշինյան

ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ:
«Մեծարգո պարոն Ազարյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։ Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաև ոգեշնչող օրինակ և ուսուցիչ եք պատանի մարզիկների համար։ Դուք այն անհատներից եք, ովքեր կազմում են հայկական սպորտի փառքն ու հպարտությունը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք»։

Оцените статью
error: Content is protected !!