Դուք արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը. Ն. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան օրվա կապակցությամբ…

ԼՈՒՐԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ: «Հարգելի՛ պարոն Էլբակյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք որպես դերասան և ռեժիսոր արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը։ Ձեր ժողովրդականությունը Դուք վաստակել եք Ձեր տաղանդի և թատրոնին անձնվիրաբար ու տևականորեն ծառայելու շնորհիվ։ Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ ի փառս հայ թատրոնի և մշակույթի»,- ասված է ուղերձում։
Slaq.am — Լրատվական աղբյուր

Оцените статью
error: Content is protected !!