«Ինչ անենք, շաշ վրացի ա». Տիգրան Քեոսայանն իր հաղորդման շրջանակներում հյուրընկալել է Թինա Կանդելակիին…

ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանյան НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Միջազգային սղոցարան» (Международная пилорама) հաղորդման հերթական թողարկման հյուրը եղել է Матч ТВ-ի գլխավոր պրոդյուսեր, հեռուտահաղորդավարուհի Թինա Կանդելակին:
Ինչպես գրում է Rusarminfo-ն, Կանդելակին հեռուստաշոուի հաղորդավար Տիգրան Քեոսայանին պատմել է 1995-ին Ռուսաստան տեղափոխվելու մասին:
Զրույցի ընթացքում նրանց խոսել են Կանդելակիի հայ ազգականների՝ Ամերիկա տեղափոխության մասին, որոնք հայերեն են իր հետ շփվել: Քեոսայանն այդ պահին հայերենով հարց է տվել Կանդելակիին. «Իսկ ի՞նչ էիր դու նրանց պատասխանում», որին նա նույնպես հայերեն պատասխանելով ասել է. «Ինչ անենք, շաշ վրացի ա»:
Կանդելակին ընդգծել է նաև, որ հայերը «թվային հասարակության» («դիջիթալ քոմյունիթի») ամենաակտիվ անդամներն են:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Оцените статью
error: Content is protected !!