Մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի… Սուրեն Պապիկյան

ԼՈՒՐԵՐ

յս փուլում մարզպետարանների աշխատակիցներ մոտ 30 տոկոսը կկրճատվի. լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պապիկյանը:
Նախարարը նշեց, որ մարզպետարանների օպտիմալացման գործընթացը նախաձեռնել է դեռևս հոկտեմբեր ամսից: «Մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, ֆինանասվորությունը կատարում է Շվեցարիայի զարգացման գործակալությունը»,-ասաց նա:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ արդեն իսկ սխեման կա, մի քանի դետալների շտկումից, նաև կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո, հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները:
Այս տարվա աշխատավարձային ֆոնդն, ըստ նրա՝ չի կարող չպահպանվել, քանի որ հաստատված է բյուջեով:
Իսկ ճիշտ կադրերի ընտրության համար, ըստ նրա՝ մրցույթ են անցկացնելու և ամենալավ աշխատակիցները պետք է մնան աշխատելու: «Այս օպտիմալացումները մեկ նպատակ են հետապնդում՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավում»,-ասաց նա:

Оцените статью
error: Content is protected !!